Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.03.2016 | 00:00

Երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, Տե՛ր, այլ առաքի՛ր իմ հետևից Քո օգնականությունը` օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից, և իմ անկայուն ու թույլ մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու կոծել մեղքերիս ու անօրենություններիս համար։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ